Աշխարհ

Բարեգործություն չենք անելու ոչ բարեկամ երկրներին, ռուբլով չվճարելու դեպքում գազային պայմանագրերը կդադարեցվեն. Պուտին

Բարեգործություն չենք անելու ոչ բարեկամ երկրներին, ռուբլով չվճարելու դեպքում գազային պայմանագրերը կդադարեցվեն. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի կանոնների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական արևմտյան երկրները գազի համար վճարելու համար ստիպված կլինեն ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում։

Վլադիմիր Պուտին

«Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից էլ վաղվանից՝ այս տարվա ապրիլի 1-ից, կկատարվեն մատակարարվող գազի համար վճարումները»,- պարզաբանել է Պուտինը։ 

Նա ընդգծել է, որ գազամատակարարման հարցում Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվի։

«Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի վաճառում, մենք էլ բարեգործություն չենք անելու, այսինքն՝ գոյություն ունեցող պայմանագրերը (գազը ռուբլով չվճարելու դեպքում) կդադարեցվեն»,- ասել է ՌԴ նախագահը։

Կիսվել