Մամուլ

Բաջանա՛ղ, կողմնորոշվե՛ք, դուք ո՞ւմ շահն եք ներկայացնում

Բաջանա՛ղ, կողմնորոշվե՛ք, դուք ո՞ւմ շահն եք ներկայացնում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

««Գազպրոմ Արմենիա»-ն գազը թանկացնելու հայտ, հիմնավորում չի ներկայացրել, բայց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն արդեն մի քանի օր շարունակ բոլորիս համոզում է, թե ինչու պետք է թանկանա գազը:

Աշխարհում գազի գինը էժանանում է, Հայաստանի սահմանին գազը կարծես չի թանկանում, իսկ բաջանաղը համոզում է, որ ֆիզիկական անձանց համար գազը պետք է թանկանա ու վերջ։

Հիշեցնեմ, որ Գարեգին Բաղրամյանը, ով տարիներ շարունակ եղել է ՀԾԿՀ-ի բոլոր ղեկավարների նվիրյալ-կասիրը, 2019թ․ ապրիլին Ազգային ժողովի կողմից ընտրվեց ՀԾԿՀ՝ իրավասու գերատեսչության նախագահ, հատկապես ու կարծեմ միայն այն պատճառով, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն էր։ Այլ մասնագիտական և աշխատանքային բարձր որակների մասին չեմ լսել, հակառակի մասին՝ որքան ասեք։

Բաջանաղին հիշեցնեմ, որ նա ի պաշտոնե պետք է զսպի «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի գինը շարքային սպառողի համար թանկացնելու նկրտումները, ոչ թե ընկերությունից առաջ ընկնելով հայտարարի գազի գինը թանկացնելու ընկերության ընդամենը մտադրության մասին։

Բաջանա՛ղ, կողմնորոշվե՛ք, դուք ո՞ւմ շահն եք ներկայացնում՝ քաղաքական հայտ ներկայացրած ԱԱԾ նախկին տնօրեն և ըստ մամուլի հրապարակումների՝ պետական հեղաշրջման փորձ իրականացրած Արթուր Վանեցյանի՞, ռուսական «Գազպրոմ Արմենիա»-ի, թե՞ ՀՀ քաղաքացու»։

Կիսվել