Մամուլ

«Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին, մարմին չկա, բոլորն ապշած են»․ անհետացած նորածնի մայր

Առեղծվածային պայմաններում անհետացած նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջով կրկին գրառում է կատարել՝ տեղեկացնելով. «Այսօր ևս այցելեցինք դատաբժշկական հիվանդանոց։ Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին։ Մարմին չկա։ Բոլորն ապշած են»։

Ժամեր անց նա ևս մեկ երկտող գրեց․ «Եթե Աշոտիչի գործոնը չլիներ , կասեր բժշկի հերն էլ անիծած տարեք դատեք պրծնենք ։ Պարզից էլ պարզ է ,որ երեխաս ողջ է և վաճառել են»։

Հիշեցնենք՝ նորածնի ծնողներին իրենց աջակցությունն ու օգնելու պատրաստակամությունն են հայտնել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Կիսվել