Բայդենը Ռուսաստանին աղետ է խոստացել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին աղետ է խոստացել՝ Ուկրաինայի շուրջ էսկալացիայի դեպքում, փոխանցում է РИА Новости-ն:
«Աղետ կլինի Ռուսաստանի համար, եթե նրանք շարունակեն նվաճել Ուկրաինան»,- ասել է նա՝ նախագահության մեկամյակին նվիրված ասուլիսի ժամանակ:
Բայդենի խոսքով՝ «եթե ռուսներն անեն դա, և՛ միջնաժամկետ, և՛ երկարաժամկետ հեռանկարում ստիպված կլինեն մեծ գին վճարել դրա համար»: