Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին: