«Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու». Նիկոլ Փաշինյան
Բազմոցին պառկած մարդու աղքատությունը Կառավարութունը չի հաղթահարելու, այդ մարդն առնվազն պետք է բռնի մեր մեկնած ձեռքը ու վեր կենա բազմոցից։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարդկանց կյանքը փոխելու ու լավ ապրելու իրենց պատկերացրած բանաձևին:
Փաշինյանը կրկնեց՝ աշխատանքն է ՀՀ քաղաքացու համար աղքատությունը հաղթահարելու միջոցը:
«Հիմա մենք ստեղծել ենք բավարար դաշտ ու եթե ինքնակարգավորումեր չեն տեղի ունենալու, մենք որոշակի ստանդարտներ ենք պարտադրելու», – ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել: «Հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, էլի կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարութունը չի հաղթահարելու, էդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը ու վեր կենա բազմոցից», – ասաց ՀՀ վարչապետը:
«2020 թվականի մեր տնտեսական աճի ցուցանիշը պիտի լինի ավելի լավը, քան՝ 2019 թվականինը», – ասաց Փաշինյանը: