ԱշխարհՏեսանյութ

Բազմամարդ ցույցեր Վրաստանում. իրավիճակը լարված է

Բազմամարդ ցույցեր Վրաստանում. իրավիճակը լարված է

Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի կենտրոնում, այսօր ևս շարունակվում է բողոքի ցույցը, չնայած իշխանությունները որոշել են հետ կանչել «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ օրինագծերը։

Խորհրդարանի շենքին հարակից Ռուսթավելի պողոտան արգելափակվել է, իսկ օրենսդիր մարմնի դիմացի հրապարակը լի է հազարավոր մարդկանցով։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ մարտի 7-8-ին խորհրդարանի շենքի դիմաց ձերբակալված բոլոր ցուցարարներն այժմ ազատ են արձակվել։

Ավելի վաղ կառույցից հայտնել էին, որ բերման է ենթարկվել 133 ցուցարար։

Նշենք, որ քիչ առաջ Վրաստանի խորհրդարանը մերժեց «Օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը, որը վերջին օրերին բողոքի ցույցերի և ընդհարումների առիթ է դարձել:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը, սակայն երկու օր տևած լայնածավալ ցույցերից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը որոշել է այն այլևս չքննարկել:

Կիսվել