Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը․ Լևոն Բարսեղյան
«Լուր առա, թե Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ: Սա բացարձակ անընդունելի բան է, բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը, ոչ մեկը ԱԱԾ, ոստիկանական, ՀՔԾ եւ այլ իրավապահ համակարգերից չեն կարող լինել նոր Հայաստանի փոխվարչապետ:
Տեխնիկապես թեպետ կարող են, սակայն երկրի կառավարմանը բացարձակ նոր բովանդակություն է պետք եւ ոչ թե հայացք դեպի ետ: Սա կարծում եմ էական բացասական շրջադարձ է լինելու դեպի ետ»,- Լևոն Բարսեղյան