Արցախցիները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ՝ պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից
Արցախցիները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ՝ պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց Արցախի բնակիչները բողոքի ակցիան՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով: Այս մասին գրում է 168.am-ը:
Բողոքի ակցիան նախաձեռնողներից մեկը, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ նախ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:
«Ինչու նրանց հետ, որովհետև ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված, և այսօր պարզ երևում է, որ երկու կողմն էլ չեն կատարում կամ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները:
Ադրբեջանը խախտում է հայտարարության 6-րդ դրույթը, Ռուսաստանն էլ ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը չի ապահովում կամ չի կարողանում ապահովել»,- ասաց Պետրոսյանը: