Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տակ
Պատանին հանցանքը կատարել է համակարգչային խաղի ազդեցության տակ: Նոր մանրամասներ Արցախում 10-ամյա երեխայի սպանության դեպքի մասին։
Նախնական տեղեկություններով՝ արցախցի 10-ամյա երեխան սպանվել է առանձնակի դաժանությամբ 17-ամյա եղբոր կողմից։
Ոստիկաններին տված հարցաքննությանը հարազատները պատմել են, որ 17-ամյա պատանին եղբորը սպանել է անտառում, նրան դանակի և պատառաքաղի բազմաթիվ վնասվածքներ հասցնելով, այնուհետև թաղել փոսում, ապա վերադարձել տուն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 12-ին սպանվել է Արցախի Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն:
Հարուցված քրեական գործի շրջանակում ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության
կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։