Մամուլ

Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը ընտանիքի միակ որդին էր

Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը ընտանիքի միակ որդին էր

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչենի գյուղապետ Վրեժ Ստեփանյանը։ 

ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում նախօրեին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն համայնքից էր։

«Շատ շփվող, աշխույժ տղա էր, բոլոր դրական հատկանիշներով օժտված։ 11 ամիս էր մոտ, ինչ ծառայում էր։ Ընդունվել էր Շուշիում վարժարան, հետո զորակոչվել բանակ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ մահվան հանգամանքների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։

Զինծառայողը ծնողների միակ որդին էր, տան կրտսերը, ավագ քույր ունի։ Նրա մայրը գյուղի մանկապարտեզի տնօրենն է, հայրն աշխատում է Ջրային կոմիտեում։

Կիսվել