Մամուլ

Արցախում զոհվել են ՀԱԿ անդամն ու պատգամավորի եղբայրը

Արցախում զոհվել են ՀԱԿ անդամն ու պատգամավորի եղբայրը

Արցախում մարտերի ժամանակ զոհվել է արցախյան առաջին ազատամարտի մասնակից ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Դավիթ Մաթևոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը։

ՀԱԿ անդամը 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր եւ ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։

Դավիթ Մարտիրոսյան

Նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: 2 ոստիկանի ցուցմունքների հիման վրա կազմված գործով Մաթեւոսյանը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման:

Արցախում զոհվել է նաև ՀՀ ՊՆ Հատուկ ջոկատային, Ապրիլյան և հուլիսյան պատերազմների ակտիվ մասնակից, Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացրած, ՀՀ և Ռուսաստանի Դաշնության գերատեսչական, մարտական մեդալներով պարգևատրված Թաթուլ Հակոբյանը, որը ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրն է:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել