Արցախում բնակիչը մոլորվել ու անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված
Արցախում բնակիչը մոլորվել ու անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված
Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»: