Մամուլ

Արցախի ՊԲ-ում համար 1 տագնապ է հայտարարված

Արցախի ՊԲ-ում համար 1 տագնապ է հայտարարված

«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Արցախի ՊԲ-ում համար 1 տագնապ է հայտարարված:

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը Խրամորթից հաղորդում է, որ Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության։

«Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության:

Ստեփանակերտից կամավորներ են գալիս՝ կանգնելու գյուղացիների կողքին: Այս պահին Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել Փառուխ գյուղը:

xramort

Ըստ խրամորթցիների՝ հիմա ադրբեջանցիք փորձում են վերցնել Քարագլուխ կոչվող բարձունքը, որը անմիջապես գյուղի հարևանությամբ է»:

Կիսվել