Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է․ Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է․ Սենոր Հասրաթյան
Պաշտպանության բանակի նախկին մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյան հայտարարել է, որ Արցախի ամբողջ տարածքն այլևս մարտադաշտ է։
«Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը:
Եվ այդպես, գրեթե, ամեն օր: Սակայն, արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում:
Հայ զինվորն օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը՝ դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչն զգացվում է, ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում:
Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով: Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է և մենք դատապարտված ենք ՀԱՂԹԵԼՈՒ»: