«Արտաքին հաջողությունները մենք այս տարի գրանցեցինք երկրի ներսում»․ Նիկոլ Փաշինյան
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը։
Նա նկատել է, որ այս տարի երկրում տեղի ունեցած իրադարձությունները թույլ չտվեցին բուռն զարգացնել արտաքին հարաբերությունները․
«Մեր երկրի արտաքին գործողությունները տեղի ունեցան երկրի ներսում, բայց մենք վստահ ենք, որ դրանք մեր երկրի դիվանագետներին լիցքաթափվելու հանարվորություն են տվել, և նոր կառավարության պայամաններում նրանք ավելի ակտիվ կաշխատեն և ավելի բարձր մակարդակի վրա կդնեն մեր երկրի դիրքերը»։
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի իմիջի բարձրացման, իրավահավասար հարաբերությունների ստեղծման և ժողովրդավարական, տնտեսապես զարգացած երկիր ունենալու տեսլականների մասին։
Վերջում էլ շնորհավորեց գալիք տոները՝ հույս հայտնելով, որ նոր տարին իր հետ կբերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ավելի բարձր մակարդակ։
Լիանա Մարտիրոսյան