Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ, արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր»,–գրել է նա։
Նա հայտնել է նաև, որ գոհ է այդ քայլից, շնորհակալ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ է նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար:
Նա իր շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:
«Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»,–գրել է նա։