Արտակարգ վայրէջք. Մոսկվա-Երևան չվերթի հայ ուղևորներից մեկը մահացել է
Արտակարգ վայրէջք ․ Nordwind Airlines ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է թռիչքի ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԵՆ ՏՎ–ն։
Նախնական տվյալներով ինքնազգացողությունը վատացած կինը հայաստանի քաղաքացի է։ Չնայած այն բանի, որ ինքնաթիռի անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում, սակայն ամեն ինչ տխուր ավարտ է ունեցել։
Չհասցնելով կնորջը պատշաճ օգնություն ցուցաբերել՝ վերջինս մահացել է հենց հինքանթիռում։
Ինքնաթիռում եղել են 176 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։