Մամուլ

Արտակարգ իրավիճակ Երևանում․ պատճառը իրանական բեռնատարներն են

Արտակարգ իրավիճակ Երևանում․ պատճառը իրանական բեռնատարներն են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Արին Բերդի փողոց տանող հատվածում մի քանի բեռնատարների խափանման պատճառով ճանապարհը դարձել է անանցանելի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Պարեկները կարողացան կարճ ժամանակում երթևեկությունը նշված հատվածում կարգավորել, և 1 ժամ փակված ճանապարհը, որի պատճառը 2 իրանական բեռնատարների խափանվելն էր, բացվեց։

Այս պահին երթևեկությունը նշված վայրում կարգավորված է։

Կիսվել