Արտակարգ դեպք Երևանում. 31-ամյա կին վարորդը, ոչ սթափ վիճակում հարձակվել է պարեկների վրա
Արտակարգ դեպք Երևանում. 31-ամյա կին վարորդը, ոչ սթափ վիճակում հարձակվել է պարեկների վրա
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են Nissan մանկիշի ավտոմեքենան և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը ու այդ ընթացքում կասկածներ է առաջացել, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով Երևանի բնակիչ, 31-ամյա Լուսինե Վ.-ն․ է, ենթարկվել է սթափության փորձաքննության: Նա եղել է ոչ սթափ:
Դրանից հետո պարեկները կնոջը հայտնել են, որ պետք է զրկեն 1 տարի ավտոմեքենան վարելու իրավունքից և լսելով դա, կինը սկսել է պարեկների հասցեին հնչեցնել հայհոյանքներ, հարձակվել և հարվածներ է հասցրել պարեկներին:
Այդ ընթացքում վերջիններս փորձել են հանդարտեցնել Լուսինե Վ.-ին, սակայն վերջինս շարունակել է հայհոյանքներ տալ, իր ձեռքի բջջային հեռախոսով հարվածներ է հասցրել պարեկներին, ապա մաստակը թքել նրանց վրա:
Պարեկները ստիպված ոչ սաթփ վիճակում գտնվող կնոջը տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատերելու համար նյութեր են նախապատրաստվել ու Լուսինե Վ.-ին ներկայացրել են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք, իսկ Լուսինե Վ.-ն ձերբակալվել է: