Արտակարգ դեպք Երևանում․ Mercedes G500-ում հրդեհ է բռնկվել. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ «Յաշիկը» վերածվել է մոխրակույտի
Արտակարգ դեպք Երևանում․ Mercedes G500-ում հրդեհ է բռնկվել. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ «Յաշիկը» վերածվել է մոխրակույտի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահամններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի 8-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ հրդեհը բռնվկվել է Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում։
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։Հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են մեկը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկ հոգի էլ՝ Այրավածքաբանության ազգային կենտրոն։
Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սաքո Եղիազարյանն ու Կարեն Համբարձումյանը՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։
Մյուս վիրավորն էլ հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։
Դեպքի վայր են ժամնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։