Արտակարգ դեպք՝ Սևանի գաղութում. մարզասրահում հայտնաբերվել է 23-ամյա դատապարտյալի կախված դին
Արտակարգ դեպք՝ Սևանի գաղութում. մարզասրահում հայտնաբերվել է 23-ամյա դատապարտյալի կախված դին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարոական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկում։
Ժամը 23։40-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները գաղութի մարզասրահի պտտաձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են դատապարտյալի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գաղութ են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գաղութի դատապարտյալ՝ Սևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Գևորգ Հարությունյանն էր, ով 2020 թվականի մայիսին դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, և դատարանը նրա նկատմամբ պատիժ էր կիրառել 3 տարի 6 ամիս։
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրասվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։