Սպորտ

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (61 կգ) լարված պայքարում Եվրոպայի 2019 թ. առաջնության 1/4 եզրափակչում հաղթեց Եվրոպայի բրոնզեմեդալակիր թուրք Ռեջեպ Թոփալին:

Քիչ առաջ Ռումինիայում ընացող մրցաշարում նա մրցակցի նկատմամաբ առավելության հասավ 5:2 հաշվով:

Հիշեցնենք՝ մրցումների առաջին օրը Հայաստանը ներկայացնող հինգ ըմբիշները՝ Վաղինակ Մաթևոսյանը, Վազգեն Թևանյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը և Սարգիս Հովսեփյանը, նրանցից և ոչ մեկը չհաջողեց հասնել մինչև կիսաեզրափակիչ։


Կիսվեք էջում