Արմեն Սարգսյանը ստորագրեց աղմկահարույց օրենքը
Արմեն Սարգսյանը ստորագրեց աղմկահարույց օրենքը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, որով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ այսուհետ մյուս ընդունցած նախագծերը նա այլևս չի ստորագրելու:
Իսկ այդ փոփոխություններով դադարեցվելու են Սահմանադրական դատարանի երեք անդամների լիազորությունները:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Հավելենք, որ Ազգային ժողովի կողմից հրապարակվելուց հետո այն կմտնի ուժի մեջ: