Մամուլ

Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան՝ ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար․ նրանց կմիանա նաև Էլթոն Ջոնը

Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան՝ ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար․ նրանց կմիանա նաև Էլթոն Ջոնը

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։

«Նախագահը Հայաստանից մեկնել է մեծահարուստ, բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի անձնական օդանավով: Նախագահը ծննդյան տոները անցկացնելու է Լիբանանում հայտնի տուրիստական Ֆաքրա գյուղի՝ Վաչե Մանուկյանին պատկանող վիլայում:

Նրանց հետ այս օրերին իր հանգիստն է անցկացնելու նաև հայտնի երգիչ Էլթոն Ջոնը: Նրա այցը Լիբանան և Էլթոն Ջոնի հետ միասին ծննդյան տոները անցկացնելը համարվում է անձնական և գաղտնի է պահվել հանրությունից»,- գրել է տելեգրամյան ալիքը։

vache manukyan

Նշենք, որ Վաչե Մանուկյանը բրիտանահայ գործարար է, աշխարհի ամենազդեցիկ մարդկանցից մեկը։ Նրան է պատկանում Լոնդոնի կենտրոնում գտնվող  Royal Adelphi Hotel of London հյուրանոցը։

Բացի շատ հարուստ և հաջողակ լինելուց, նա նաև զբաղվում է բարեգործությամբ։ Նրա շնորհիվ 1700 հայ ուսանող հնարավորություն են ստանում կրթվել արտերկրում և իրենց կուտակած գիտելիքները ծառայեցնել հայրենիքին։ Մանուկյանի ֆինանսավորմամբ բարեկարգվել է 4 դպրոց և բազմաթիվ եկեղեցիներ։

Կիսվել