Մամուլ

«Արմավիր» ՔԿ-ի կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի Հանրապետության 50-ամյա կալանավորի կախված դին

«Արմավիր» ՔԿ-ի կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի Հանրապետության 50-ամյա կալանավորի կախված դին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 30-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի խցերից մեկում կախված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, նշված բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային թիվ 15 խցում ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը:

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով:

Կիսվել