Արմավիրի մարզպետարանի պարգևավճարների ֆոնդը կազմել է ավելի քան 120 մլն դրամ
Արմավիրի մարզպետարանի պարգևավճարների ֆոնդը կազմել է ավելի քան 120 մլն դրամ
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։
Արմավիրի մարզպետարանի 2019թ․ պարգևավճարների ֆոնդը ավելի քան 120 մլն դրամ է
«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Արմավիրի մարզպետարան ստանալու տեղեկատվություն՝ 2019թ․-ի պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ։
Ի պատասխան հայտնել են, որ Արմավիրի մարզպետարանի ծախսերով տնտեսագիտական դասակարգման «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով կազմել է 34․381․500 դրամ գումար, իսկ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով կազմել է 86․523․700 դրամ գումար։ Ընդհամենը պարգևատրման ֆոնդը կազմել է 120․905․200 դրամ։
Հարցումներ են ուղղարկվել նաև Արագածոտնի և Վայոց Ձորի մարզպետարաններ, տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում կներկայացնենք դատական հայցեր։