Մամուլ

Արմավիրի մարզում 70-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Արմավիրի մարզում 70-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերն ուղարկվել են Հայաստանի քնննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ նյութերը նախապատրաստվել են Արմավիրի մարզի գյուղերից մեկի 33-ամյա բնակչուհու ահազանգի փաստով:

Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում իր հարևան Հ.-ն, ով եղել է ոչ սթափ վիճակում իր 9 տարեկան դստերը հրավիրել է իր տուն:

բռնաբարել երեխայի

Ահազանգով տարածքային ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, մեկնել են նշված վայր, որտեղ կինը հայտնել է, որ երեխայի վրա կա նաև կապտուկ:

Ոստիկանները պարզել են, որ Արմավիր մարզի բնակիչ, 70-ամյա Հ. Պ.-ն 9-ամյա աղջկան սուրճ եփելու պատրվակով խաբել, տարել է  իր տուն, ապա համոզել ու պառկեցրել մահճակալին, ինչից հետո երեխայի նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել