Քաղաքականություն

Արման Սահակյանը ևս դուրս եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից

Արման Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից։ Հայտարարության մեջ ասված է․

«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ, որպես պատգամավոր, կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին: Պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»:

Կիսվել