Ազատ խոսք

«Արձակուրդում եմ, բայց ուղեղս չի անջատվում»․ Արմեն Աշոտյան

«Արձակուրդում եմ, բայց ուղեղս չի անջատվում»․ – իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արձակուրդում եմ, բայց ուղեղս չի անջատվում։

Հեռվից նայելով մեր երկրի անցուդարձին՝ մի տեսակ բանականության մեջ չի տեղավորվում։

Ո՞նց է սա հնարավոր։

Երկրիդ հերոսական նահատակների շիրիմներն են պղծվում…

Երկրիդ վարչապետը, սաղ հարցերը թողած, պեռաշկու ու կուկուռուզի թեմաների մեջ է մնացել…

Երկրիդ ուժային-իրավապահները ,, ընկել են իմ եւ ընկերներիս վրա կեղտ բռնելու եւ գործ թխելու հանձնարարականների ձեռքը կրակը։

Երկիրս երկիր է, իսկ մենք բոլո՞րս… Ո՞նց անջատել զանգվածային ինքնոչնչացման այս հրեշավոր մեխանիզմը։

Ես Նիկոլի նման վարչապետ չէ էհ, հարեւան չէի ուզենա ունենալ»։

Կիսվել