Մամուլ

Արկադին այդ օրը այլ վայրում է եղել. փաստաբան

Արկադին այդ օրը այլ վայրում է եղել. փաստաբան

MediaHub-ը գրում է․ Դե, մեղադրանք է առաջադրվել, մեղադրանքում նշված է այնպես, ինչպես ոստիկանության հաղորդագրությունում է ասվում։ Նախաքննական մարմիններին հարցրեք, թե ինչու մինչև հիմա չի ապացուցվել, որ Արկադին հանցագարծության վայրում չի եղել։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում ընտանիքի դաժան սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը։ 

Նա պնդեց. «Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը։ Ես Արկադիի խոսքերն եմ ասում, ես Արկադիի հետ չեմ եղել»,-ասաց նա։ 

MediaHub-ի հետ զրույցում փաստաբանը նշել էր. «սխալ են ձեր այն տեղեկությունները, թե 12-ամյա աղջկան Արկադին է բռնաբարել։

Կենցաղային խոսակցություններ են, գործի նյութերով նման տեղեկություն ինձ հայտնի չէ։ Արկադին այդ օրը այլ վայրում է եղել, չեմ կարող ասել, թե որտեղ, նախաքննական մարմինն իր բոլոր ցուցմունքները կստուգի, կհրապարակի հետո»։

Այս հարցազրույցից ժամեր անց Ոստիկանությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որում մանրամասն ներկայացվում է դաժան սպանության քրոնիկոնը, որում նշվում է նաև փաստաբանի պաշտպանյալի անունը ու դերակատարությունը:

Փաստաբանը մեզ հետ զրույցում նաև վստահություն էր հայտնել, որ Արկադին կարդարացվի:

Կիսվել