Արթուր Վանեցյանի բաճկոնը՝ 3 բնակարանի գին
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի բաճկոնը արժե 59․000 դոլար։
Դեկտեմբերի 9-ին, երբ Արթուր Վանեցյանը եկել էր ընտրական տեղամաս՝ քվեարկելու, կրում էր «Kiton» բրենդի գերթանկարժեք բաճկոն։ Այս բաճկոնը բրենդի աշնանային հավաքածուից է։
«Kiton» բրենդի նույնանման, բայց արդեն ձմեռային բաճկոնը ebay.com կայքում վաճառվում է ավելի քան 59 հազար դոլար։
Բաճկոնը, որը կրում է Արթուր Վանեցյանը, պատրաստված է կոկորդիլոսի կաշվից։