Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն
Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը Տոկիոյի խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն։
Նիկիտա Նագորնիից, Արթուր Դալալոյանից, Դավիդ Բելյավսկուց և Դենիս Աբլյազինից բաղկացած թիմը առաջ անցավ արծաթե մեդալ նվաճած Ճապոնիայիև բրոնզե մեդալակիր դարձած Չինաստանի թիմերից:
Մարմնամարզության տղամարդկանց թիմային պայքարը շատ լարված ու դիտարժան էր։
Հատկապես պետք է ընդգծել Արթուր Դալալոյանի ելույթները։ Հայազգի մարմնամարզիկը ծանրագույն վնասվածքից հետո նույնիսկ հստակ չէր կարողանում քայլել, երբեմն կաղում էր։
Բայց կամային ֆանտաստիկ որակների շնորհիվ, Արթուրը անհնարինը դարձրեց ակնհայտ. նա իր հրաշալի թիմի հետ հուզվեց և արտասվեց ոսկե հաղթանակից հետո։