Արթուր Ալեքսանյանը ներկա է եղել Ինտեր-Յուվենտուս հանդիպմանը և հետևել Մխիթարյանի խաղին
Արթուր Ալեքսանյանը ներկա է եղել Ինտեր-Յուվենտուս հանդիպմանը և հետևել Մխիթարյանի խաղին
Երեկ տեղի ունեցավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղի Ինտեր-Յուվենտուս հանդիպումը։ Ինտերը սեփական հարկի տակ կարողացավ նվազագույն 1-0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ ու դուրս գալ եզրափակիչ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս ներկա է եղել Իտալիայի գավաթի կիսաեզրափակչին և հետևել է հայ ֆուտբոլիստի գեղեցիկ խաղին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատարն ու ավագը երեկ հերթական հրաշալի ու ամբողջական հանդիպումն անցկացրեց։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին։