Ազատ խոսք

Արդյո՞ք նոր բերվող պատվաստանյութի համար նախապատրաստական սարսափ չեն ներարկում հանրության մեջ․ Հայկ Մանասյան

Արդյո՞ք նոր բերվող պատվաստանյութի համար նախապատրաստական սարսափ չեն ներարկում հանրության մեջ․ Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գարնանը, համաճարակի առաջին բռնկումից հետո, ապա հունիսին անիմաստ կարանտինի ճարահատ վերացումից հետո, այնուհետև սեպտեմբերին դպրոցների ու ԲՈՒՀ-երի գործարկումից հետո, և պատերազմի խառիխուռը շփումներից հետո ինձ թվում էր, թե էլ չի մնացել ՆՈՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԻ ինչ որ նոր առիթ, որը կարող է սասանել արդեն իմունիզացված մարդկանցով ձևավորված պատնեշը։

Թվում էր, թե մենք անցել ենք անկանոն շփումների բոլոր փորձություններով և ուրոր է կազատվենք համաճարակից՝ մեծ հաշվով։ Բայց ահա խնդրեմ։ Հանճարեղ էշեր ծնած ազգս գտավ իր փայ բորշի մեջ քաքելու նորագույն մի ձև ևս՝ Միտինգներ։

Ու որքան մարդաշատ, այնքան ավելի լավ։ 10.000 հետո 20.000, հետո Անմեղսունակ տանձի պոչը մարզերն իրար խառնեց ու հրապարակ լցրեց միանգամից 30.000 իրար հետ կապ չունեցող մարդ։

Հայկ Մանասյան

Ու հիմա ոչ պակաս անմեղսունակ էս նախարարն էլ ասում է, Պետք է վերադառնալ դիմակներին… Յանի էս ամեն ինչի պատճառը դիմակներ են։

Ու չես էլ հասկանում, թե թվերն իրականու՞մ աճում են, թե՞ ընդիմադիր զոռբաների միտինգները ցրելու պատրվակ են հասունացնում թվեր նկարելով։

Կամ ասենք, արդյո՞ք նոր բերվող պատվաստանյութի համար նախապատրաստական սարսափ չեն ներարկում հանրության մեջ, դիմադրության չարժանանալու համար։Չգիտեմ։ Տգետ մուտիլովչիկների երկիր Հայաստանս ինքն իր ձեռքը կրակն է ընկել»։

Կիսվել