Արդեն 24 ժամ է 100-ից ավելի հայ տուրիստներ մնացել են Եգիպտոսում
Արդեն 24 ժամ է 100-ից ավելի հայ տուրիստներ մնացել են Եգիպտոսում,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դասախոս, Վահե Արսենը, ով արդեն 24 ժամ է կնոջ ու 2 երեխաների հետ մնացել են Եգիպտոսում:
«Արդեն 24 ժամ է հարյուրից ավելի հայ տուրիստներ (այդ թվում կինս և երկու զավակներս) մնացել են Եգիպտոսում, մի մասն արդեն փողոցում են, որովհետև ոչ գումար ունեն և ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության:
Ո՞վ կարող է օգնել: Արտաքին գործերի նախարարությունն ու քաղ. ավիացիան լղոզված պատասխաններ են տալիս»: