Արդեն որոշել եմ, ովքեր են լինելու ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ․ Նիկոլ Փաշինյան
Արդեն որոշել եմ, ովքեր են լինելու ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ․ Նիկոլ Փաշինյան
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ որոշել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները:
«Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-ասաց Փաշինյանը:
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետո, իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո: