ՄամուլՏեսանյութ

Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում. Սեյրան Օհանյան

Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում. Սեյրան Օհանյան

Պաշտպանությա նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը Սեյրան Օհանյանի հետ է Շուշիից դուրս եկել, ասաց.

«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Շուշիում մենք իրար հետ ենք եղել:

argishti qyaramyan

Ինքն աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով այս կամ այն հատվածում ինքնակամ հանդերձավորվել, գնացել է ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման և ինժեներական համապատասխան աշխատանքներ կատարելու»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան նույն մեքենայով իրար հետ դուրս են եկել, տարբեր խնդիրներ են կատարել: «Նոյեմբերի 7-ին արդեն նույն՝ իմ մեքենայով Քյարամյանի խնդրանքով իրեն բերել եմ Երևան»,- նշեց Օհանյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել