Արգելանք է դրվել «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա
Արգելանք է դրվել «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա
Արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համարկարգից:
Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը News.am-ի հետ զրույցում ասաց, որ դա նորմալ, իրավական գործընթաց է, այս պահին էլ դատաքննություն է ընթանում:
Կադաստրի կոմիտեն այս գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին։
Նշենք, որ «Սիլ պլազան» պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին: