Մամուլ

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց․ դատարանն արձանագրել է, որ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց․ դատարանն արձանագրել է, որ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 5-ին, բավարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Արա Սաղաթելյանը դուրս եկավ դատարանի դահլիճից: Դատարանն արձանագրել է, որ Սաղաթելյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են:

gagik soghomonyan

Սաղաթելյանի փաստաբանն ասաց՝ հետամուտ են լինելու, որ քաղաքական պատվեր կատարած բոլոր շրջանակները պատասխան տան օրենքի առաջ:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։

Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։

Կիսվել