Արարատ Միրզոյանը կդառնա՞ ՀՀ նախագահ
Արարատ Միրզոյանը կդառնա՞ ՀՀ նախագահ
Bavnews.am-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ վերջին շրջանում լայնորեն քննարկվում է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, որպես ՀՀ նախագահ։ ԱԺ ներկայիս նախագահը ամենամտերիմ մարդկանցից մեկն է Փաշինյանի շրջապատում։
Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը: Սակայն այս ամենը դուր չի եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմակիցներին։
Չնայած ներկայիս ստեղծված իրավիճակից բացի, Նիկոլ Փաշինյանը վաղուց էր մտադրված Արարատ Միրզոյանի թեկնածությունը դնելու, որպես ՀՀ նախագահ։
Եվ, եթե ՀՀ նախագահը չստորագրի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը՝ ապա պրոցեսը ավելի կարագացվի։
Այս պահի դրությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կառավարող թիմի ամենախոցելի և ամենավտանգավոր գործիչն է։ Սակայն այս ամենը չի խանգարում ՔՊ-ական թիմին նրան ընտրելու, որպես ՀՀ նախագահ։