Մամուլ

Արարատի մարզում 36-ամյա վարորդն ավտոբուսով վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Արարատի մարզում 36-ամյա վարորդն ավտոբուսով վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էդգար Խ․-ն իր վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսով Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Վ․ Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ երեխային տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

narek yerevan

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ԼԻԳԱ» ՍՊԸ հաշվեկշռում որպես Երևանից դեպի Նարեկ գյուղ՝ թիվ 466 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոց։

Կիսվել