Արարատի գյուղերից մեկում 18-ամյա երիտասարդը տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել
Արարատի գյուղերից մեկում 18-ամյա երիտասարդը տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պարույր Բադալյանի գլխավորությամբ։
Օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 18-ամյա Արարատ Մ․-ն էր, ով նույն օրը իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։