Մամուլ

Արատակագ դեպք` Կոտայքի մարզում. Opel Astra-ն հայտնվել է ջրանցքում. վարորդն ու ուղևորն ամուսիններ են

Արատակագ դեպք` Կոտայքի մարզում. Opel Astra-ն հայտնվել է ջրանցքում. վարորդն ու ուղևորն ամուսիններ են

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Այդ օրը՝ ժամը  21:45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Opel մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցների տարածքում ընկել է ջրանցքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

opel amusinner

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ծառայություն:

Պարզվել է, որ Opel Astra  մակնիշի ավտոմեքենայում եղել են վարորդ Սևակ Մ.-ն և ուղևոր Մերի Ս.-ն: 

Բարեբախտաբար, վերջիններս չեն տուժել, ավտոմեքենան էլ հատուկ տեխնիկայի և վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել ջրանցիքց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորն ամուսիններ են:

Կիսվել