Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են
Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են: Այս մասին News.am-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ նշելով, որ բոլոր ոչխարներին հետ են վերադարձրել:
«Երեկ երեկոյան բանակցությունների արդյունքում գողացված բոլոր ոչխարներին հետ են վերադարձրել: Ամբողջը պատկանում էր մի բնակչի՝ Արավուս համայնքից»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ովքեր են բանակցել:
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից ադրբեջանցիները 200-ից ավելի ոչխար էին գողացել: