Մամուլ

Արայիկ Հարությունյանի կինը և դուստրը Արցախից դուրս չեն եկել. խոսնակ

Արայիկ Հարությունյանի կինը և դուստրը Արցախից դուրս չեն եկել. խոսնակ

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր կնոջը և փոքր դստերը դուրս է հանել Արցախից։

Օգտատերերը մեկնաբանություններ էին նաև անում, որ այս ամենը նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հանձնմանը։

168.am-ը Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց`արդյո՞ք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, ինչին ի պատասխան Լուսինե Ավանեսյանն ասաց.

«Արայիկ Հարությունյանի կինը, դուստրը այստեղ են՝ Արցախում, նրանք որևէ տեղ չեն գնացել»:

Կիսվել