Մամուլ

Արամ Սարգսյանը կարողացել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

1in.am-ը գրում է․ Արամ Սարգսյանը ձերբակալությունից հետո փորձել է հանդիպել և զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն՝ ապարդյուն.«Օգտագործել եմ բոլոր հնարավոր մեթոդները, անգամ չզարմանաք՝ զանգել եմ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին և իրեն եմ հորդորել, որ թույլատրություն տրվի զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ երկու թիմերի երկխոսությանը այլընտրանք գոյություն չունի։

Պատգամավորը նշում է.«Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը պետք է նորից հանդիպեն ու փորձեն երկխոսել՝ կարևոր չէ, թե ինչից, ինչ թեմայից ուզում են խոսեն՝ ժամկետներ, արտահերթ ընտրություններ, հրաժարական՝ կարևորը երկխոսեն։ Մեր երկիրն այլևս նման ցնցումներ տանել չի կարող»,-ընդգծեց Արամ Սարգսյանը։

Նա կոչ է անում իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին.«Որտեղ ժողովուրդն՝ այնտեղ ես, կգամ այդ հրապարակ, բայց ելքն այդ հրապարակը չէ, ելքը դահլիճում և հրապարակում է, եթե երկու տեղում ելք չկա՝ խնդիրը գնում է առճակատման»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում․

Նյութի աղբյուր՝ 1in.am

Կիսվել