ՄամուլՏեսանյութ

Արագածոտնի մարզում հայրը հետապնդել է որդուն դանակահարողին և ծեծի ենթարկել

Արագածոտնի մարզում հայրը հետապնդել է որդուն դանակահարողին և ծեծի ենթարկել

ՀՀ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում 27-ամյա երիտասարդը դանակահարել է 17-ամյա տղայի, ինչից հետո վերջինիս հայրը հետապնդել և մարմնական վնասվածքներ էր հասցրել դանակահարողին։

Տեղեկությունը Bavnews.am-ին փոխանցեցին ոստիկանության մամուլի ծառայությունին։

Միջադեպի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել էր Ծաղկահովտի բժշկական կենտրոնից, որտեղ էլ կտրած–ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 17-ամյա տղան։

«Պարզվել էր, որ Ռյա Թազա գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Նույն գյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ դանակով հարվածել էր 17-ամյա համագյուղացուն։

Միջադեպից հետո տուժածի հայրն իր մեքենայով հետապնդել էր երիտասարդին, որն ուժասպառ էր եղել ու ընկել։ 63-ամյա տղամարդն էլ մարմնական վնասվածքներ էր հասցրել նրան»,– ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութը ստորև

Կիսվել