Արագածոտնի մարզում կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա. ոստիկանությունը որոնում է հմուտ կրակողին
Արագածոտնի մարզում կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա. ոստիկանությունը որոնում է հմուտ կրակողին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վ.-ից, ով հայտնել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա կրակոցի հետքեր կան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Ալեքսանյանի և Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Հարթավան գյուղում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքի վրա և վնասել այն:
Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիվորությամբ ոչնչացում հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է հետքաբանական, և ապրանքագիտական համալիր փորձաքննություն: Կատարվածի մասին «էլիպս» ընկերության ճարտարագետ Արմեն Գենջոյանից արդեն հաղորդում է ընդունվել:
Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: