Մամուլ

Ավտովթար Տավուշի մարզում. 42-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Աղստև գետում. կա վիրավոր

Ավտովթար Տավուշի մարզում. 42-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Աղստև գետում. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Գևորգ Մելիքյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում: 

mercedes axstev get

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բարեբախտաբար ուղևորը չի տուժել: 

Ավտոմեքենան փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել գետից: 

Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել